Լուրեր
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 31-ն է: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին

Իրականացվել է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի գործնական փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատողների

Ստացի՛ր նոր որակի հիբրիդային կրթություն

Ինչպե՞ս կրթությունն ավելի մրցունակ դարձնել և դպրոցականների համար կանաչ լույս վառել դեպի մասնագիտական աշխարհ… «Այբ» կրթական հիմնադրամն իր 15-ամյակի առթիվ մեկնարկում է «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը՝ անվճար կրթական հնարավորություն ընձեռելով 10-րդ դասարանցիների համար։

Փոփոխվել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը․ վերջնաժամկետ է սահմանվել

Միքայել Նազարենկո. «Անմահացած ընկերներս կուզեին մեզ տեսնել ավելի հզոր ու ուժեղ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Նկարիչների միությունում մեկնարկել է «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ

Նախադպրոցական կրթության բարեփոխումների ճանապարհին

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի մշակման աշխատանքային խմբում գործուն ներդրում ունենալու համար խմբի աշխատակիցները խրախուսվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով: Աշխատանքային խմբին ընդունել և շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը

Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցը կմասնակցի համաշխարհային կրթական շաբաթին

T4 գլոբալ կազմակերպությունը, որը մեկ միասնական հարթակում միավորում է աշխարհի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, արդեն երկրորդ տարին անընդմեջ հոկտեմբեր ամսին կազմակերպում է համաշխարհային կրթական շաբաթ: T4 կազմակերպության գլխավոր նպատակն է ամբողջ աշխարհում տարածել կրթական ոլորտի հաջողված փորձը,

Տեսական ու գործնական դասընթացներ՝ նվիրված գորգագիտությանը

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները: Եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ:

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը՝ ճարտարապետական գլուխգործոց Երերույքից

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով: «Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով՝ սեպտեմբերի 25-26-ը»։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և