Լուրեր
Համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման

Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը

Հոկտեմբերի 13-17-ը Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի անցկացման ֆինանսավորումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում: Առաջնության անցկացման համար կհատկացվի 294 մլն 714 հազար դրամ: Անհրաժեշտ գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Ուսուցչի օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ: Շնորհավորելով մանկավարժներին՝ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց կատարած աշխատանքի համար. «Դուք մի առանձնահատկություն ունեք՝ աշխատում եք

Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,

Պատանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ պատանի բռնցքամարտիկներն արժանացել են 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են Վաղարշակ Քեյանը

«Նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավել Հայաստանի հավաքականներում». Կարեն Գիլոյան

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հաստատվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեն

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հավանության է արժանացել Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին։ Խաղերը պատշաճ ու բարձր մակարդակով

«Երիտասարդներին կոչ եմ անում ավելի շատ զբաղվել գիտությամբ». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյան

Երևանի պետական համալսարանում տեղի են ունեցել «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի ամփոփումը և երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ բարձր

Քննարկվել են սպորտի ասպարեզում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի բնգավառում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները: Կարեն Գիլոյանը ողջունել է դեսպանին` ընդգծելով,