Լուրեր
Մրցույթ՝ առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդման ու զարգացման նպատակով

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն - 2023» մրցույթ՝ ուղղված ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդմանը և զարգացմանը: Մրցույթի

Եվրոպական խաղեր. հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում հունիսի 23-ին «ատրճանակ» ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը (289 միավոր) և Էլմիրա Կարապետյանը (292 միավոր) 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում միասին խոցելով 581 միավոր՝ անցել են եզրափակիչ: Եզրափակչում զիջելով միայն Իտալիայի թիմին՝ հրաձիգները

Եվրոպայի առաջնության ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականների կազմերը

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը

Ընդունվում են հայտեր՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կալինգա» մրցանակի համար

Մեկնարկել է գիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կալինգա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակը շնորհվում է այն գործիչներին, որոնք զգալի ներդրում են ունեցել գիտության և տեխնո­լոգիաների հանրային քարոզչության գործում։ Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր նյութից և ՅՈւՆԵՍԿՕ-ի

Եվրոպական խաղեր. Հայաստանի աթլետիկայի հավաքականը 10-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի շրջանակում ավարտվել է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը, հանդես գալով երրորդ դիվիզիոնում, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: 4x400 մետր փոխանցավազքում Հայաստանը ներկայացնող քառյակը 3։29.99 արդյունքով առաջին տեղն է զբաղեցրել երկրորդ խմբում՝

«Աշխարհը մեկ ընտանիք է» խորագրի ներքո նշվել է Յոգայի միջազգային օրը

Ազատության հրապարակում հունիսի 21-ին նշվել է Յոգայի 9-րդ միջազգային օրը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: 2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է

Մեկնարկել են Եվրոպական ամառային երրորդ խաղերը

Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. խաղերի ընթացքում 49 երկրի ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձևում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար: Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր

7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ՝ հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի պատվիրակությունը հունիսի 9-ից 16-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում 15 մարզիկով մասնակցել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը: Հայ բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով՝ նվաճելով 7 ոսկե,