Լուրեր
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում:

Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական,

Հայ ծանրորդները 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը Լեհաստանում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 384 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Պետրոսյանը գլխավերևում պահել է 166 կգ կշռող ծանրաձողն ու դարձել փոքր բրոնզե մեդալակիր,

Ծանրամարտի Մ20 և Մ 23 ԵԱ. Գարիկ Կարապետյանը, Լիանա Գյուրջյանն ու Ջուլիետա Ավանեսյանը՝ ոսկե մեդալակիրներ

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մրցումային նախավերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե մեդալ են նվաճել: Մինչև 20 տարեկանների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), իսկ մինչև

Ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ. Ալեքսանդր Լազարյանը՝ ոսկե, Միլենա Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել: Հայ ծանրորդը պոկում վարժությունում

Ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ. Էմմա Պողոսյանն ու Սուրեն Գրիգորյանը՝ ոսկե, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 218 կգ արդյունքով ոսկե մեդալ

Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 339 կգ արդյունք: Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում

Հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկվել են Երևանում կայանալիք առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին՝ քննարկելու Երևանում 2026 թվականին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն