2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023» միջոցառման հայտերի ընդունումը: Փառատոնի պայմաններին կարելի է ծանոթանալ https://forms.gle/ggFnYcTHST9unQkP6 հղմամբ և առցանց գրանցել ներկայացվող նախագծերը: Գրանցման վերջնաժամկետն է
Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ պայմանագրերի կնքման արարողությունը: «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» նպատակն է ուսանողներին ծանոթացնել արտասահմանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններում և լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին,
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։ Դասընթացները կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և
Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Ծրագրի շրջանակում տարեկան ընտրված 150 կին դիմորդի տրամադրվելու է մինչև 20.000 եվրո
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթը, որի շրջանակում օտարերկրյա հետազոտողները կարող են ներկայացնել հայտեր՝ Հայաստանում իրենց հավակնոտ հետազոտական ծրագրերն իրականացնելու համար։ Ծրագիրը նախատեսված է այն փորձառու հետազոտողների համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։ Բախտիար Հովակիմյանը ծնվել է 1926 թ․ մայիսի 1-ին Տավուշում։ 1947 թ․
Հունիսի 16-ին Մատենադարանի մեծ սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։ Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ կառավարության
Հունիսի 15-ին Ազգային ժողովում ներկայացրած ԿԳՄՍՆ 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է գիտության ոլորտում իրականացված բարեփոխումներին: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ գիտության ոլորտում ՀՀ կառավարությունը հստակ մշակված քաղաքականություն ունի, իր հետևողական