ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթը, որի շրջանակում օտարերկրյա հետազոտողները կարող են ներկայացնել հայտեր՝ Հայաստանում իրենց հավակնոտ հետազոտական ծրագրերն իրականացնելու համար։

Ծրագիրը նախատեսված է այն փորձառու հետազոտողների համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց նորարար հետազոտական գաղափարները՝ ստեղծելով հետազոտական խմբեր Հայաստանի գիտական ինստիտուտներում:

Ծրագիրը բաց է գիտության տարբեր ճյուղերում գիտական ցանկացած գործունեություն ծավալած, տարբեր ազգության կամ տարիքի թեկնածուների համար, որոնք վերջին չորս տարվա ընթացքում 12 ամսից ավելի չեն աշխատել կամ չեն ապրել Հայաստանում:

Ծրագիրը հետազոտական խմբի անդամների համար նախատեսում է վարձատրություն, այդ թվում՝ աշխատավարձ համահետազոտողի, հետդոկտորական գիտաշխատողների և ուսանողների համար, ինչպես նաև նախնական, ծրագրի հետ կապված ընթացիկ ու սարքավորումների համար նախատեսված ծախսեր. հինգ տարվա համար մինչև 170 միլիոն ՀՀ դրամ բյուջեով:

Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է՝ ժամը 18:00-ն:

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)