Լուրեր
16 գիտական խմբեր և լաբորատորիաներ կստանան աջակցություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ հոկտեմբերի 27-ի N 2247-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Նախագծերի ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. նոյեմբերից. իրականացման տևողությունը 60

Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը: Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած` ՀՀ դպրոցներում, հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսումնարաններում և քոլեջներում չհաշվառված

Ավելի քան 528 մլն դրամ կհատկացվի կառուցված, հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 279 մլն 945 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ կառուցումն ավարտվող դպրոցների, ինչպես նաև Գեղարքունիքի

ԿԳՄՍ նախարարության 2024թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38%-ով։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Նոյեմբերի 2-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման

Քաղաքացիական հասարակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման հարցերը

«Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնության» (ԿԻՔՆ) կրթական կազմակերպությունները մեկնարկել են «Կրթության իրավունքի իրացումը` պայմանավորված Արցախի ճգնաժամային իրավիճակով» խորագիրը կրող համաժողովների շարքը, որի առաջին հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը բաղկացած

Ամփոփվել են արտերկրի գիտնականների ինտեգրմանն ուղղված մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հոկտեմբերի 25-ի N 2213-Ա/2 հրամանով ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքները: Մրցույթին ներկայացված 6 հայտերից ֆինանսավորման է երաշխավորվել մեկ

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նոր տվյալներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների վերաբերյալ

ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնում» ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների կրթության կազմակերպման գործընթացը: «Այս պահի տվյալների համաձայն՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16371 դպրոցականներ, որոնցից 5185-ը՝ Երևանում,- ասել է

Հայտնի են «PostDoc - 2023/2» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ հոկտեմբերի 25-ի N 2212-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների