Լուրեր
Մենթոր դպրոցները կիրականացնեն վերապատրաստումներ նոր չափորոշչի ներդրման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 3-ի N 09-Լ հրամանով հաստատվել է մենթոր դպրոցների ցանկը: Մենթոր դպրոցները ՀՀ դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում 2023 թվականին հանրակրթության պետական չափորոշչի ներդրման նպատակով իրականացնելու

«Բարբառը մեր հարստությունն է» խորագրով մրցույթ՝ նվիրված Մայրենիի օրվան

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեի հետ համատեղ, անցկացնում է աշակերտների հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող

Ռումինիայի բուհերում ուսանելու հրավեր

Մեկնարկել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջոցով կրթաթոշակների տրամադրման ծրագիրը՝ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության համար։ Կրթաթոշակները տրամադրվում են ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://scholarships.studyinromania.gov.ro/։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2023

ՄԿՈՒ ոլորտում մեկնարկում է փորձնական ծրագիր. քննարկում սոցիալական գործընկերների մասնակցությամբ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Լայպցիգի արհեստագործական պալատի և «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)֊համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի

Ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը: 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) տեղերը՝ ըստ

Խորվաթիայի Ռիեկայի համալսարանում կրթաթոշակային ծրագրի մասնակցելու հրավեր

Խորվաթիայի Ռիեկայի համալսարանի Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետը առաջարկում է ճանաչողական գիտությունների (Cognitive sciences) միջազգային և միջառարկայական մագիստրոսական կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Ծրագիրն ամբողջությամբ անցկացվում է անգլերենով և բաց է օտարերկրյա ուսանողների համար: Ծրագրի մասնակցության պայմաններն են՝ բակալավրի աստիճան ճանաչողական

«Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը պետք է աշխատեն միասնաբար՝ ստեղծելով մեկ միջավայր, որտեղ կարևորը երեխան է». Ժաննա Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում: Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հանրային քննարկման է ներկայացվել սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը: Համաձայն նախագծի՝ գնահատման կարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլային եղանակով՝ համաձայն հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման

Ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի