Լուրեր
Կայացել է «Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Առաջնորդվելով այդ նախաձեռնությամբ՝ Երևանի թիվ 112 ավագ դպրոցը սեպտեմբերին հայտարարել էր «Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի մեկնարկը: «Մշակույթը՝ այցեքարտ» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել

«Երվանդ Քոչարի բազմաթիվ «կերպերը»» հեռուստատեսային ֆիլմաշար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Բուն» գիտամշակութային հիմնդրամն իրականացնում է «Երվանդ Քոչարի բազմաթիվ «կերպերը»» հեռուստատեսային նախագիծը։ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում մշակվել և նկարահանվել է 10 մասից բաղկացած հեռուստատեսային

«Ռուսական արվեստի թանգարանի համար տարին հագեցած էր, և թանգարանը պատվով է կատարել իր առաքելությունը»․ Ալֆրեդ Քոչարյան

Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) համար 2024 թվականը նշանավորվել է հոբելյանական երկու կարևորագույն իրադարձությամբ. թանգարանում տեղի է ունեցել հոբելյանական տարվա ամփոփիչ միջոցառումը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Հանրային քննարկում. գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով հանրային քննարկում, որը վարել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և

Համագործակցություն Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանների միջև

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) և Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի հանրությանն են ներկայացնում Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը: Ս. Շչեգլովի «Սամարա. Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» փորագրությունների ցուցահանդեսի հիմքը կազմում են «Հին Սամարա»

Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է «Արտույտ» ընկերության «Փարաջանով 100»  ցուցահանդեսը

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է «Արտույտ» ընկերության «Փարաջանով 100» ցուցահանդեսը, որին ներկայացվել է Փարաջանովի ոճային ներշնչանքով ստեղծված շարֆերի և Haute Couture (բարձր նորաձևության) զգեստների նոր հավաքածուն:

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահի բացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը: Ցուցասրահի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը Ա.

«Օգուտ բժշկության» ձեռագիրը Բժշկական համալսարանից տեղափոխվել է Մատենադարան

Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված (18-րդ դար) արժեքավոր ձեռագիրը Երևանի պետական բժշկական համալսարանից փախանցվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Փոխանցման հանդիսավոր արարողությունը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, բուհի տարբեր

Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետի հավատարմագրման վկայագիր տրամադրելու հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, նոյեմբերի 18-29-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետի հավատարմա­գրման վկայագիր տրամադրելու հայտեր: Հայտերն ընդունվում են առձեռն երկուշաբթի-ուրբաթ օրերին ՀՀ