Լուրեր
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը Լեհաստանում անցկացված Polish Open Kaliber միջազգային մրցաշարի կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում գրանցելով 237.6 արդյունք: Կարապետյանը երկրորդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ։ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի

Հայտերի ընդունում՝ նախադպրոցական կրթության վերաբերյալ աշխատաժողովի մասնակցության համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին և 8-ին կազմակերպում է «Ես կարևոր եմ» աշխատաժողովը՝ որպես հանրակրթության սկզբնական օղակ կարևորելով նախադպրոցական կրթությունը: Աշխատաժողովի նպատակն է ոլորտի պատասխանատուներին հաղորդակից դարձնել տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիներին և

Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը. 2023 թվականի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգում է

Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ․ Վաղարշակ Քեյանը՝ ոսկե, Սամվել Սիրամարգյանը և Արեն Խառատյանը՝ արծաթե մեդալակիրներ

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 3-ին ռինգ է դուրս եկել Հայաստանի 3 ներկայացուցիչ։ 48 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը եզրափակչում 4։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ և դարձել

9 ներկայացուցիչ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչներում

Երևանի «Միկա» մարզահամալիրում ավարտին մոտեցող ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի 9 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը եզրափակչի ուղեգիր է նվաճել կանանց հավաքականի անդամ, 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը: Նա մենամարտել է Թայպեյը ներկայացնող

Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն

«Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է». Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

ՀՀ վարչապետի որոշմամբ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

Ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի-2023» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը: