Լուրեր
Ուսման հրավեր՝ «Մետաքսի ճանապարհ» միջազգային համալսարանում սովորելու համար

«Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանը (ք․Սամարղանդ, Ուզբեկստան) հայտարարել է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի համար հատկացված կրթական դրամաշնորհների մրցույթ։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է: Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման համար անհրաժեշտ է դիմել «Մետաքսի

Ավետ Վասիլյանը և Մուշեղ Նազարյանը՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերի բրոնզե մեդալակիրներ

ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանի 12-րդ մեդալը սեղանի թենիս մարզաձևից է: Մրցումային 8-րդ օրը պատանիների զուգախաղում բրոնզե մեդալ է նվաճել Ավետ Վասիլյան և Մուշեղ Նազարյան զույգը: Վասիլյանն ու Նազարյանը քառորդ եզրափակիչ փուլում 3:0 հաշվով

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի հերթական նիստը

Կազանում ընթացող «Ռուսաստան՝ սպորտային պետություն» միջազգային ֆորումի («Россия-спортивная держава») շրջանակում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը: Ռուսաստանի Դաշնության նախագահությամբ

13,5 մլն դրամ՝ 6 բնակավայրերի մանկապարտեզներին օժանդակելու համար

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,5 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի ՀՀ Արմավիրի, Արարատի, Լոռու

ԱՊՀ երկրների առաջին խաղեր. 2 բրոնզե մեդալ՝ մուայթայ մարզաձևից

Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում ավարտվել է մուայթայի (թաիլանդական բռնցքամարտ) մրցաշարը: Հայաստանն այս մարզաձևում ուներ 5 ներկայացուցիչ, որոնցից 2-ը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալ են նվաճել Արթուր Պողոսյանը (54 կգ) և Լուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ): Այսպիսով, Հայաստանն

Ժաննա Անդրեասյան. «Պետությունն ունի լավ մասնագետների պահանջ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարությանը ենթակա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկվել են քոլեջների և ուսումնարանների 2021-22 ուսումնական տարվա ընդունելության

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդներն այսուհետ կձևավորվեն միասնական մոտեցմամբ․ դրանց թվակազմը նվազեցվել է մինչև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված շեմը՝ 20 անդամ։ Ներկայացուցչական համամասնությունը՝ պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողություն, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներ,

«Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով խոհարարական գրքի ստեղծման մրցույթ` առողջ, համեղ և անվտանգ բաղադրատոմսեր

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում ամփոփվել են «Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով խոհարարական գրքի ստեղծման մրցույթի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ: Մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում` «Անվտանգ բաղադրատոմս»,