Լուրեր
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի լիագումար նիստում այսօր՝ մայիսի 22-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Խաղաղության կորպուսի 21 կամավորներ կաշխատեն Հայաստանի տարբեր համայնքներում՝ նպաստելով անգլերենի ուսուցմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել Խաղաղության կորպուսի տնօրեն Կարոլ Սպանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Խաղաղության կորպուսի հայաստանյան

Նախագծային ուսուցում. նոր մեդիայից մինչև Թումանյանի հեքիաթներ և մաթեմատիկա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցում ներկա է եղել «Նախագծային ուսուցում 2023-2024» փառատոնին: Փառատոնը կազմակերպվել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում, ըստ որի՝ 7-րդ դասարանում պարտադիր ներդրվել է

Մեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2024 թվականի մայիսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը

«Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովը տեղի կունենա

Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների

«Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Արփի Սինանյանն արժանացել է մրցանակների

“Città di Alcamo” օպերային երգիչների 26-րդ ամենամյա միջազգային մրցույթում «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Արփի Սինանյանն արժանացել է 2-րդ մրցանակի: Նա արժանացել է նաև “Ente Luglio MusicaleTrapanese” միջազգային հատուկ մրցանակին և որպես եզրափակիչ փուլին հասած ամենաերիտասարդ երգչուհի՝ ստացել “Borsa di

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ

Հնագիտական հուշարձանների տարածքում պեղումներ իրականացնելու թույլտվություններ են տրվել

2024 թվականին կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի յոթ նիստ: Նիստերում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին իրականացված 21 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները, այդ թվում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արուճի միջնադարյան ամրոց-դղյակի, Երևան քաղաքի Էրեբունի ամրոցի,