Լուրեր
«Հարավային Կովկասը ոսպնյակի միջոցով» խորագրով մրցույթ աշակերտների և ուսանողների համար

Թբիլիսիի «Free Association» հասարակական կազմակերպությունը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը համատեղ իրականացնում են «Հարավային Կովկասը ոսպնյակի միջոցով» («South Caucasus through the Lens») խորագիրը կրող նախագիծը: Նախագծի շրջանակում հայտարարվել է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտներն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ

Սիրելի՛ ուսուցիչներ, Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Մենք դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս դերն ու առաքելությունը կրկնակի կարևոր են, ձերը՝ առավել քան: Եվ շնորհակալ եմ հատկապես այս օրերին ձեր աշխատանքը

Վահրամ Դումանյանը ԱԺ-ում ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»

ԱԺ հոկտեմբերի 4-ի լիագումար նիստում քննարկվել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Ներկայացնելով նախագիծը` նախարարը նշել է, որ ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր

Փոփոխվել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների ու սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը․ վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ը:

ԱԺ-ում քննարկվել է ակադեմիական հիմքով տարկետում տալու նախագիծը. ԲՏՃՄ ուղղություններրը կլինեն առաջնահերթ

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ակադեմիական հիմքով տարկետում տալու օրենսդրական փոփոխության առաջարկը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության,

Քննարկվել են բժշկության ոլորտի կրթության լիցենզիայի պահանջները, չափանիշները և բնութագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բժշկության ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող բուհերի ներկայացուցիչների հետ՝ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների լիցենզիայի պահանջները, չափանիշները որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերին համապատասխան մշակելու նպատակով:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության»

Կառավարությունը հաստատել է ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման նոր կարգը

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաստատվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավումը