ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է պետական գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների և երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող ՔՀԿ ներկայացուցիչներին մասնակցելու 2023 թվականի սեպտեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կայանալիք «Ամենամյա երիտասարդական ֆորումին»: Ֆորումը նախորդում է «Երիտասարդության մասին»
Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ: Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ տեղի է ունեցել արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նա շրջել է մի շարք կրթական, մշակութային և սպորտային հաստատություններում, ծանոթացել կատարվող աշխատանքներին և առկա խնդիրներին։ Նախարարի առաջին կանգառը Մեղրիի պետական քոլեջն էր: Ժաննա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի սեպտեմբերի 12-14-ը կանցկացնի հայ-վրացական երիտասարդական ֆորում: Ֆորումի նպատակն է նպաստել երիտասարդական աշխատողների, երիտասարդ կամավորների միջև փորձի փոխանակմանը և երիտասարդության ոլորտում հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը: Ֆորումն իրականացվելու է Վրաստանի
Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ներկայացնելով ծրագրի ընթացքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշում է, որ մինչև տարեվերջ
Նոր ուսումնական տարվանից ներդրվելու է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մոդելը, որի շրջանակում մի շարք փոփոխություններ են նախատեսվում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի համոզմամբ ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը համակարգային փոփոխություններ է բերել հատկապես ներառական կրթության ֆինանսավորման մոտեցումներում: «Նախկինում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա»
Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում փորձարկվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված, ««Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթաց ավագ դպրոցի համար» առարկայական ծրագիրը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մշակած ծրագիրը նախատեսված է 10-12-դասարանների համար: «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական դասընթացի նպատակն