ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի սեպտեմբերի 12-14-ը կանցկացնի հայ-վրացական երիտասարդական ֆորում:
Ֆորումի նպատակն է նպաստել երիտասարդական աշխատողների, երիտասարդ կամավորների միջև փորձի փոխանակմանը և երիտասարդության ոլորտում հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը:
Ֆորումն իրականացվելու է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության Երիտասարդության հարցերով գործակալության համագործակցությամբ՝ 2023 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում:
Ֆորումին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող փորձառու մասնագետները (երիտասարդական աշխատողները), երիտասարդ կամավորները՝ լրացնելով մասնակցության հայտը հետևյալ հղումով` https://rb.gy/kuzsz:
Հայտագրման վերջնաժամկետը 2023 թ. սեպտեմբերի 3-ն է:
Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել 010-599-642 հեռախոսահամարին: