Լուրեր
Հայ-իրանական հարաբերությունները կամրապնդվեն տարբեր ոլորտներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է

Անցկացվել է Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Օգոստոսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում մարզի դպրոցների և նախադպրոցական ուսհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Խորհրդակցությանը ներկա են եդել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿԳՄՍ

Գառնիի տաճարի բակում կայացել է ՃՇՀԱՀ-ի 650 շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

Գառնիի տաճարի բակում օրերս կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Այս տարի համալսարանն ավարտել է շուրջ 650 շրջանավարտ: Միջոցառումը մեկնարկել է ֆակուլտետային խորհրդանիշ-դրոշների փոխանցմամբ. շրջանավարտներն իրենց իմացության ու վարպետության դրոշները փոխանցեցին

Հաստատվել են նախադպրոցական ուսհաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ առցանց եղանակով՝

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը՝ Վայոց ձորի մարզում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Վայոց ձորի մարզպետարանում անցկացրել է օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը,

Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 24-ից Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավար է: Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևանում

50 հազար դրամ կրթաթոշակ՝ ուսումնարաններում և քոլեջներում գերակա մասնագիտություններով սովորողների համար

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում սովորողներին նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգում: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից տարվող

Սյունիքի մարզի դիմորդների 80,9 %-ն ընդունվել են բուհեր. օգոստոսյան խորհրդակցություն Կապանում

Սյունիքի մարզում՝ Կապանում և Գորիսում, տեղի են ունեցել 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին նվիրված քննարկումներ՝ մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ

Տավուշի  մարզի փորձը  կարևոր նշանակություն է ունեցել․ օգոստոսյան խորհրդակցությունները  շարունակվում են

Տավուշի մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է 2023-2024 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության