ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում հավանության են արժանացել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուստարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի՝ Հակակոռուպցիոն դպրոցի 20 ունկնդիրներին: Վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների փուլի շրջանակում Հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 20 ունկնդիրներն այցելություններ են
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության համար «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալինա Մաքսիմի Քուշկյանին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Տեղեկացնենք՝ մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար մինչև օգոստոսի 1-ը անհրաժեշտ
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն
Հաշվի առնելով «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին երիտասարդության ոլորտի դերակատարների մեծ հետաքրքրվածությունը և մասնակցելու պատրաստակամությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է օրենքի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու հրավերի դիմում-հայտերի ընդունումը: Աշխատանքային
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը