Լուրեր
Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան

12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:

Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթը կազմակերպվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից

Առցանց դասընթաց՝ ֆրանսերենի ուսուցիչների համար

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Ժնևի համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ներածություն ֆրանկոֆոն տեսանկյունից» խորագրով դասընթացը (MOOC): Դասընթացն առցանց է և անվճար բոլոր մասնակիցների համար. այն նպատակ ունի աջակցել ֆրանսերենի ուսուցիչներին ամբողջ աշխարհում: Դասընթացն

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալիի (նստավայրը՝ Իրան) գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն աֆրիկյան

Գործարկվել է ընդունելության fs.emis.am էլեկտրոնային համակարգը՝ օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար

ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով: Էլեկտրոնային հարթակի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը մանրամասն ներկայացված է դիմորդի համար նախատեսված

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանին։ Արտաշես Թորոսյանը, որը ԿԶՆԱԿ-ը ղեկավարել է 2021 թվականից, իր մասնագիտական գործունեությունը կշարունակի որպես

Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։

Ոսկե և բրոնզե մեդալներ՝ Կենսաբանության 36-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Ֆիլիպինների Կեսոն-Սիթի քաղաքում հուլիսի 20-27-ն անցկացված «Կենսաբանության» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում: Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Տաթև Սիմոնյանն ու Արա Մելքոնյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ