
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի և Արագածոտնի մարզեր, շրջել հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Արաքսիա Սվաջյանի առաջին կանգառը Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ տնօրեն Մամիկոն Շահբազյանի