Լուրեր
ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 11-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Գևորգ Սամվելի Ասլանյանին, Արման Յուրիկի Թադևոսյանին, Դավիթ Նորիկի Հարությունյանին, Էդգար Գուրգենի Ավետիսյանին, Աևակ Արշակի Ղուկասյանին, Մեսրոպ Վարդանի Սահակյանին, Գևորգ Գարեգնի Հարությունյանին,

Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթող

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը դարձել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Զագրեբում ընթացող վարկանիշային մրցաշարի հաղթող: Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 12:1 հաշվով վստահ առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի նկատմամբ: Քառորդ եզրափակչում

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային վարկանիշային մրցաշարում

Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում ապահովել է Հայաստանի հերթական մեդալը։ Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղով։ Ընդհանուր հաշվարկում

Խորհրդարանական լսումներ` «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ին կայացած նիստում: Հանձնաժողովը որոշել

Կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետություններում գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը. նախագիծ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 9-ի նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է

Հայտնի են 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2024 թ փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու

Ժաննա Անդրեասյանն ընդունել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին, որոնք հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորություն չեն ստացել՝ հաշվի առնելով «Հանրակրթության մասին» օրենքի պահանջն ու կամավոր ատեստավորման արդյունքները: ԿԳՄՍ նախարարը,

Շախմատ. մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 9-16-ը կազմակերպում է շախմատային փառատոն՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Փառատոնի շրջանակում հունվարի 9-ին մեկնարկել է շրջանային հուշամրցաշար Հայաստանի, Վրաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցների կազմում են աշխարհի 18 տարեկանների չեմպիոն Ալեքսեյ Գրեբնևը

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը: Ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և