Լուրեր
Հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1222–Ա որոշմամբ՝ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Սուրեն Պապիկյան - ՀՀ փոխվարչապետ Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարից առաջ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող վերջին հարցերը: Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ

ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը: Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն

Բռնցքամարտի ԱԱ. Սեյրան Եղիկյանն ու Կարեն Տոնականյանը հաջորդ փուլում են

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները. հոկտեմբերի 27-ին պայքարի դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկներն էլ՝ 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, անցել են հաջորդ փուլ:

Ատելության խոսքի դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ջանքերը

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպվող «Կրթության դերն ատելության խոսքի հաս­ցեագրման և դրա դեմ դիմակայունության ձևավորման մեջ» խորագրով համաշխար­հային նախարարական առցանց համաժողովը, որին զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության,

Այսօր մեկնարկում է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Գյումրիում կայացել է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Օլիմպիադան անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդել են օլիմպիադայի ծրագրով

Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը պարտվել է մեկնարկում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն է կրել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային փուլում: Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից և մրցավարների որոշմամբ՝

Երիտասարդության ոլորտում փոխըմբռնման նոր հուշագիր է ստորագրվել

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կորեայի Հանրապետության գենդերային հավասարության և ընտանիքի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագրի նպատակն է տեղեկատվության փոխանակման և երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ու

Հայ-վրացական երիտասարդական ֆորում. մասնակցության հրավեր

ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստյան գոտում նոյեմբերի 7-9-ը կանցկացվի Հայ-վրացական երիտասարդական ֆորում: Ֆորումը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության՝ երիտասարդության հարցերով գործակալության հետ համատեղ: Ֆորումն ուղղված է երիտասարդական աշխատողների