ՀՀ Կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ մեկնարկում է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագիրը։ Մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական
Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։ Ծրագրի մասնակիցները ստացել են հավաստագրեր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և
ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն այսօր ստացել են ավարտական վկայականները։ Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որին ներկա են եղել ԿԳՄՍ
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսական ծրագրերի համար կրթաթոշակի մրցույթ, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները: Կրթաթոշակը նախատեսված է մի շարք առաջնահերթ մասնագիտությունների համար, այդ թվում՝ մանկավարժություն, տնտեսագիտություն, բնապահպանություն, կենսատեխնոլոգիա, ճարտարագիտություն, ՏՏ, բժշկագիտություն,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ա․ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլին։ Նախարարի տեղակալը շրջել է
Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում անցկացվել է այս տարվա ուսուցչական համաժողովի մարզային փուլը՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Արմավիրի մարզի աշխատաժողովին, որն անցկացվել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 15-23-ն անցկացվել է քիմիայի Մենդելեևյան հոբելյանական 60-րդ միջազգային օլիմպիադան։ Այն անցկացվել է 3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական։ Օլիմպիադային մասնակցել է 37 երկրի ավելի քան