
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Ստեփանավանում մեկնարկել է իր 93-րդ թատերաշրջանը՝ հանդիսատեսին ներկայացնելով թատրոնի այցեքարտային ներկայացումներից՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։ Այսկերպ ազդարարվել է նաև «Արենա Լոռի» արվեստի միջազգային ամենամյա փառատոնի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա են