Լուրեր
Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը՝ հոկտեմբերի 15-ից

Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Լոֆթը» ներկայացնում են «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն

Մոցարտյան կատարյալ երաժշտությունը կհնչի ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ՝ զուգակցվելով ուրբանիստական ոճի գեղանկարների ցուցահանդեսով: «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն կկայանա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։30-ին «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի բակում: Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Նարեկ Ավագյանի (ֆլեյտա),

Էականորեն ընդլայնվել է պետության աջակցությամբ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: Այն արդեն 2020–21 ուսումնական տարում իրականացվում է 8 պետության 10 հաստատություններում՝ նախկին 4-ի փոխարեն՝ ներկայում ընդգրկելով Պրահայի

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առցանց առաջնությունում, որին մասնակցել է 40 երկրի շուրջ 800 շախմատիստ: Առաջնությունն անցկացվել է 8 ենթախմբով՝ աղջիկների և պատանիների մինչև 12, 14, 16 և 18 տարիքային խմբերով: Յուրաքանչյուր ենթախմբում Հայաստանն ունեցել

Կայացել է պաուերլիֆտինգի Հայաստանի առաջնությունը

Սեպտեմբերի 19-20-ը Սևանա լճի ափին անցկացվել է պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Հայաստանի առաջնությունը: Մեծահասակների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող մարզիկների և կանանց մրցումներին մասնակցել է 120 մարզիկ` հանրապետության բոլոր մարզերից: Ըստ քաշային կարգերի առաջնության չեմպիոնական կոչումը նվաճել են` Մեծահասակներ 52 կգ -

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:

Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ մշակույթի ոլորտի մի շարք երախտավորներ պարգևատրվել են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել հուշարձանագետ (հետմահու) Սամվել Կարապետյանը, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, լրագրող, թարգմանիչ Մադլենա Գարագաշյանը (Ռումինիա), գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, գեղանկարիչ

Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5 մարզչի շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։ Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և ակնառու հաջողությունների համար պատվավոր կոչմանն արժանացել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի

3 ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից

Հայ աթլետները հիանալի են հանդես եկել Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում՝ նվաճելով 3 ոսկե մեդալ և սահմանելով ռեկորդային ցուցանիշներ։ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել 1500 մ ու 3000 մ վազքում․ առաջին դեպքում Մկրտչյանն անգերազանցելի է