Լուրեր
Քննարկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այն վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը չի կարող տարանջատված լինել

Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2 918 անվճար և 22 300 վճարովի տեղ

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2 918 անվճար և 22 300

Լուսանկարչական մրցույթ՝ «Երևանյան էտյուդներ»

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ: Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը, երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատ, Զանգվի ձոր), գրել է իր «Երևանյան Էտյուդներ»

Ուսումնագիտափորձարարական նոր լաբորատոր բազա՝ ՃՇՀԱՀ-ում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կգործի ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազա, որը միտված կլինի բուհի կարողությունների հզորացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle

Ուսման հրավեր «Seoul Business School»-ում

Կորեայի «aSSIST University»-ում գործող «Seoul Business School»-ում MBA կրթական ծրագրին մասնակցելու համար Հայաստանին տրամադրվել է մեկ կրթաթոշակ (ուսման վճարի ամբողջական փոխհատուցմամբ): Ծրագիրը բաղկացած է 3 կիսամյակից: Կրթաթոշակը ծածկում է միայն ուսման վճարը (29800000 կորեական վոն՝ մոտ 27 հազ. ԱՄՆ

Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ,

Հայտնի են 2020 թվականի լավագույն ուսանողները

Այսօր ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին

«Ռուբեն Հախվերդյան և ընկերներ». հոբելյանական համերգ՝ նվիրված մաեստրոյի ծննդյան 70-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ռուբեն Հախվերդյան և ընկերներ» խորագրով համերգը։ Այն նվիրված է Ռուբեն Հախվերդյանի ծննդյան 70-ամյակին և նպատակ ունի մեկ անգամ ևս պատվելու մաեստրոյին՝ հայ

ՀՖԿՍՊԻ-ի թիմը՝ Գ. Կասպարովի անվան շախմատի հիմնադրամի համալսարանական գավաթի երկրորդ մրցանակակիր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները մասնակցել են Գարի Կասպարովի անվան շախմատի հիմնադրամի համալսարանական գավաթի խաղարկությանը՝ դառնալով մրցանակակիր։ Գավաթի խաղարկությանը մասնակցել են 2200 և բարձր, մինչև 2200, և մինչև 1800 վարկանիշներով 125