Լուրեր
Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրի փոփոխության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել ««ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Գործողությունների ծրագրի ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն։

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի քան 6000 հայտ.  Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը

Նոյեմբերի 9-ից մեկնարկում է 2024 թ. ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարվանից կանցկացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Ներկայացնելով նոր փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Արմենպրես գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, որ ներկայացվել է

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շահառու կլինեն նաև 2020 թ. ՀՀ տեղափոխված քաղաքացիները

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: Մինչ այս օժանդակության ծրագրի շահառու էին հանդիսանում միայն 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները: Նոր

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Նոյեմբերի 7-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան դեկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին ՀՀ կրթության,

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը, որը կազմակերպել էր Հայաստանի նախագծերի կառավարման ինստիտուտը՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել, որ նախարարությունը կարևորում

Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական,

Մեկնարկում է նոյեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (նոյեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024

Կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկությունը կուղարկվի at.emis.am կամ matyan.emis.am համակարգերի միջոցով

Կամավոր ատեստավորմանը դիմած ուսուցիչները կամ ուսուցիչ չաշխատող անձինք ատեստավորման անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկությունը կստանան կամավոր ատեստավորման համակարգով (at.emis.am) կամ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, ինչպես որ գրանցվել են: Այն ուսուցիչները, որոնք ներկայացվել են ատեստավորման առարկայական