
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան «Հայաստանի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների գալա համերգները: Կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես-համերգների ընթացքում կամփոփվի 2019 թ. ընթացքում արվածը։ Ծրագրի անդամները տոնական մթնոլորտում կամփոփեն իրենց ստեղծագործական