Լուրեր
«Կլիմայի փոփոխության կրթական ռազմավարությունները տարրական և ավագ դպրոցներում» միջազգային դասընթաց

2022 թվականի սեպտեմբերի 11-23-ն Իսրայելի «MASHAV» կրթական կենտրոնը կազմակերպում է «Կլիմայի փոփոխության կրթական ռազմավարությունները տարրական և ավագ դպրոցներում» խորագրով միջազգային դասընթաց: Հրավիրող կողմը հոգում է դասընթացի արժեքը, ներքին փոխադրումը, առողջապահական ապահովագրությունը և կեցությունը: Հայտադիմումի ձևը և այլ մանրամասներ կարելի

Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում

ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, և առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը:

Հավաստագրման քննություններ` դպրոցի տնօրեն դառնալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Կառավարությունը հաստատել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Սահմանված կարգով այն կներկայացվի Ազգային ժողով՝ հաստատման: Հարցը

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցի զարգացման ծրագրի մշակման ձևաչափը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափի և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշների ու պահանջների նախագիծը: Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի

Հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ երիտասարդ մասնագետների համար

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։ Դասընթացները կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և

Միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակի մրցույթ՝ կին ուսանողների համար

Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Ծրագրի շրջանակում տարեկան ընտրված 150 կին դիմորդի տրամադրվելու է մինչև 20.000 եվրո

Շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի անցկացման համար

Կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի կազմակերպման համար: Օգոստոսի երկրորդ կեսին անցկացվելիք խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 130 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Այս տարի խորհրդաժողովում անդրադարձ կկատարվի վերջին