ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2/:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 406 հավակնորդ: