Լուրեր
Ժաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոն՝ հետևելու միասնական քննությունների  ընթացքին

Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան

Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am,

ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը

Կրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Լոուրենս Փիթսը

Մրցույթի հրավեր՝ հանրակրթական դպրոցների համար

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում 2023 թվականից իրականացնում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիրը։ Ծրագրի արդյունքում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 140 հանրակրթական դպրոց շահել է նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրան։

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունիսի 5-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը և դրա տրման կարգը հաստատելու մասին,

Օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ ընդունելության կարգի նախագիծը: Նախատեսվում է՝ օտարերկրացիները, որոնք ցանկանում են

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Արծաթե մեդալ է

Բացվել է հրուշակագործության լաբորատորիա. Հայաստան-Ֆրանսիա նոր համագործակցություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ) հրուշակագործության լաբորատորիայի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ

30 կրեդիտ՝ Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների ձեռքբերման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձեռքբերելու նպատակով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը: «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝ ուսումնական հաստատության