Լուրեր
«DARMASISWA». ուսումնական մեկամյա կրթաթոշակային ծրագիր Ինդոնեզիայում

Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «DARMASISWA» խորագրով գիտական աստիճան չտրամադրող ուսումնական մեկամյա կրթաթոշակային ծրագիր՝ 2024-2025 ուսումնական տարվա համար: Ծրագիրը կազմակերպվում է Ինդոնեզիայի կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության, Ֆինանսների նախարարության և Արտաքին գործերի նախարարության կողմից: Ըստ ինդոնեզական կողմի՝ «DARMASISWA»

1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում

Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Ադիգեյի պետական համալսարանում (ք. Մայկոպ) մարտի 11-16-ը: Մրցույթին մասնակցել է 13 երկրի (Հայաստան, Պերու, Բելառուս,

Կրթաթոշակ՝ Սլովակիայի Հանրապետության համալսարաններում սովորելու համար

2024-2025 ուսումնական տարվա համար Սլովակիան Հայաստանին տրամադրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավրի և մագիստրատուրայի): Կրթաթոշակի տրամադրման պայմանները, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.vladnestipendia.sk կայքում: Հայ ուսանողները կրթաթոշակը ստանալու համար 2024 թ. մարտի 25-ից մինչև մայիսի 30-ը

Ամառային սեմինարներ՝ Բուլղարիայի համալսարաններում

Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի ուսանողներին և մասնագետներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու օտարերկրյա քաղաքացների համար բուլղարերենի, գրականության և մշակույթի միջազգային ամենամյա ամառային սեմինարներին: Այդ սեմինարները կազմակերպում են՝ Սոֆիայի Սբ Կլիմենտ Օհրիդսկի համալսարանը՝ 2024 թ. հուլիսի 15-ից օգոստոսի

«Բուհերի հետ երկխոսությունը «Ակադեմիական քաղաք» նախագծի իրագործման ամենակարևոր նախադրյալն է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա

«ժողովրդավարության համար քաղաքացիական կրթությունը սկզբունքային է». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է եղել «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, երիտասարդական

Հայ ուսանողները Համբուրգում մասնակցում են ակադեմիական քաղաքի նախագծման քննարկումներին նվիրված աշխատաժողովին

Միջազգային տարբեր բուհերի 16 ճարտարապետ ուսանողներ այս օրերին Համբուրգում մասնակցում են Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի կազմակերպած երեքշաբաթյա աշխատաժողովին։ Մասնակիցների թվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի չորս ուսանող: Ուսանողներն աշխատում են Համբուրգի Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի ստուդիաներում։ Դասընթացն

Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով

2023-2024 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշիչն ամբողջությամբ փորձարկվել և ներդրվել է Տավուշի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում: 9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ՝ ԳԹԿ-ի կողմից կազմակերպվող (ՀՀ կրթության, գիտության,