Լուրեր
ՀՀ և Ֆրանսիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն պետական այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն, այդ թվում՝ կրթության և մշակույթի ոլորտներում: ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև կնքվել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիր․

Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում կրթություն ստանալու նպատակով

ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (4 կրթաթոշակ՝ բակալավրի կամ մագիստրոսի լրիվ դրույքով ուսման համար): Բացառություն կկազմեն «Առողջապահություն և սպորտ» և «Արվեստ» մասնագիտությունների ոլորտները։ Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Մատենադարան

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Նրան ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Պաշտոնյաները շրջել են Մատենադարանում, ծանոթացել հիմնական ցուցադրությանը: Ֆրանսիայի նախագահը

Նախագծային աշխատանքների ցուցահանդես՝ «Գիտություն և նորարարություն»

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում ներկա է եղել «Գիտություն և նորարարություն» ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում՝ որպես նախագծային ուսուցման և ստեղծարար մոտեցումների ներկայացման հարթակ։ Միջոցառման

Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի նախագահին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Էմանուել

Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի

ՄԺԾԾ և 2027 թ. պետական բյուջեի նախագծերի քննարկում. բարձրագույն կրթության և գիտության ոլորտ

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ նվիրված ՀՀ 2027-2029թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և ՀՀ 2027 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտին: Քննարկմանը մասնակցում էին ակադեմիական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկացուցիչներ։

Հոբելյանական միջոցառում Երևանի թիվ 6 ուսումնարանում. նախկին ուսանողներն արդեն գործընկերներ են

Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանը նշում է հիմնադրման 50-ամյակը։ Հոբելյանի առթիվ ուսումնական հաստատությունում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, Մասնագիտական կրթության և

Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Եվրոպական միության պատվիրակությունը համատեղ ներկայացնում են «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացիկ արդյունքները՝ արձանագրելով համակարգային և շոշափելի առաջընթաց հանրակրթության ոլորտում։ Ծրագրի առանցքային ուղղություններից մեկը կրթական ենթակառուցվածքների զարգացումն