Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր շրջայց է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ծանոթացել բուհի գործունեությանը, ընթացող գործընթացներին, նախատեսվող հեռանկարային զարգացման ծրագրերին, նյութատեխնիկական բազային, զրուցել դասախոսների և վարչական աշխատակիցների հետ:

Հունիսի 11-ից երկրորդ փուլով կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման գործընթացի երկրորդ փուլը: Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվել են 1-ին դասարան գնացող այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ

Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների 2021-2022 ուստարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը: ՀՀ կառավարության կողմից

Անթույլատրելի է ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու երևույթը

Օրերս «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է «Women’s Club 79» հաղորդաշարի «Վերջին դաս» վերտառությամբ սկետչը, որի բովանդակությունը, մեղմ ասած, վրդովմունք է հարուցել մանկավարժների շրջանում, և ՀՀ ԿԳՄՍՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստանում ուսուցիչներից ու կրթության ոլորտի մասնագետներից: ԿԳՄՍ նախարարությունը՝ գտնելով, որ

«Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունն առցանց ձևաչափով անցկացրել են «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին: «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային առցանց մրցույթ-փառատոնի Գալա համերգը

ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Տավուշի մարզի 3 ուսումնական հաստատություններ, որոնց հենքի վրա 2016 թ. ընթացքում «Կրթության բարելավում»

Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները

Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 192 է։ Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է

Ժաննա Անդրեասյան. «Գործընթացի բոլոր կողմերը պետք է իրականացնեն պատշաճ և որակյալ աշխատանք» 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել առաջիկա անելիքները և պատասխանել ներկաներին հուզող հարցերին, որպեսզի հետագա գործընթացն անցնի հարթ և

Վահրամ Դումանյանն այցելել է քննական կենտրոն

Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այդ առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այցելել են Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որը Երևանում գործող 4