Լուրեր
Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը

ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօրվանից իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը, որին մասնակցելու են արդեն հայտ ուղարկած մասնագետներից շուրջ 400-ը։ Մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել

Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ

 Անգլերենի տեսադասեր դպրոցականների համար

Արձագանքելով անգլերեն լեզվի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստացած առաջարկներին` ներկայացնում ենք heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը https://etwinningplus.armedu.am/?page_id=2110 : Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության

Առցանց հարթակներ՝ սփյուռքահայերի համար

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի (https://www.youtube.com/user/armeduchannel) ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն»

Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգին հնչել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները

2020 թվականի մարտի 4-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ (խմբավար՝ Անխել Ժիլ-Օրդոնեզ, տնօրեն՝ Ջոզեֆ

Տեսակոնֆերանս գիտական կազմակերպությունների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծված խնդիրների հաղթահարման աջակցության վերաբերյալ վերջիններիս առաջարկները: Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ

Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին

Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության

Առցանց դասընթացներ՝ ՄԿՈՒ դասավանդողների համար

Այսօրվանից մեկնարկել է ուսումնարանների և քոլեջների ղեկավարների ու դասավանդողների համար անցկացվող «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» թեմայով առցանց դասընթացների 3-րդ փուլը, որը կազմակերպել են ԿԳՄՍ նախարարությունը և «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ն: Վերապատրաստումներն անցկացվում են GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում

Կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար ԿԳՄՍՆ-ն շարունակում և ընդլայնում է ծրագրերը

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար ԿԳՄՍՆ-ն շարունակում և ընդլայնում է ծրագրերը: Մարտի 29-ից Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում /հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք,