Լուրեր
Ի գիտություն «Անգլերեն» առարկայի միասնական քննության դիմորդների

2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026

ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի շահառուների ցանկը: Ֆինանսավորման է երաշխավորվել 41 հայտ (2-ը՝ 2025թ․ սեպտեմբերից) 14 բուհերից և գիտական կազմակերպություններից՝ ընդհանուր 3, 991 մլդ ծավալով։

Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին. մրցելույթների ժամանակացույցը

Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին: Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը: Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ

2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ԿԳՄՍ նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով

Քննարկվել են Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի միջազգային մրցաշարի անցկացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «RCS Sports and Events DMCC» ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը

Քննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերը

«Խաղ հանուն մարդկության. սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության ապահովման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ներկայացվել են ազգային տաղավարի ձևավորման հայտերը։ Նիստը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մասնակցել

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանում

Հնդկաստանի Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանն օտարերկրյա դիմորդների համար հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն: Ընդունելության համար դիմումները ներկայացվում են առցանց՝ հետևյալ հղումով https://www.studyinindia.gov.in/: Մշակութային կապերի հնդկական խորհրդի կրթաթոշակներից օգտվելու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։

Վարչապետը հանդիպել է ուսանողների և աշակերտների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոն վարչական շրջանում հանդիպել է մի խումբ ուսանողների և աշակերտների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ուսանողների և աշակերտների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը