Լուրեր
Կներդրվի նոր՝ «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությունը

ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն մասնա­գիտա­կան կրթու­թյան մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացվել է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ, որի ուսումնառության արդյունքում շրջանավարտներին կշնորհվի «Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս» որակավորումը։ Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորումը և «Իրավական

Կապանում մեկնարկել են ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի ամփոփումը

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը։ Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփումը։ ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների՝

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է բուհերի Գյումրու մասնաճյուղեր

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում կայացած հանդիպումից հետո այցելել է նաև ՀՀ պետական բուհերի՝ Գյումրիում գործող մասնաճյուղեր: Նախարարի տեղակալն ու ԿԳՄՍՆ

Տնտեսագիտական համալսարանի բակում կայացավ Աշխատանքի տոնավաճառ՝ 50-ից ավելի գործատուների և շուրջ 4000 աշխատանք փնտրողների մասնակցությամբ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում տեղի է ունեցել Աշխատանքի տոնավաճառ, որ կազմակերպվել էր Տնտեսագիտական բուհի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նույն նախարարության Միասնական սոցիալական ծառայության համատեղ ջանքերով։ ՀՊՏՀ

Ըմբիշ Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր և կպայքարի ոսկե մեդալի համար: Կիսաեզրափակչում Եվրոպայի փոխչեմպիոնը 72

Հուշարձանների պահպանությունը՝ առաջնահերթություն. ընթանում են պեղման աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների ու ՀՀ ԳԱԱ հնագիտության և

Կապանում կանցկացվեն ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի ամփոփումը

Հայաստանը հյուրընկալում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երիտասարդության հարցերով խորհրդին: Հայաստան են ժամանելու 6 երկրների շուրջ 50 պատվիրակներ: 2021 թվականի հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում կանցկացվեն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և

Վահրամ Դումանյան. «Մենք՝ բոլորս, մտածողությամբ, վարքով, գիտելիքներով, արժեքային համակարգով մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք ենք»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների: Միջոցառմանը