Լուրեր
Ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ. ծրագրի մեկնարկ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները: Դրանք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագրի նպատակն է ստեղծել

Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին տրվող դրամաշնորհներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Երիտասարդական պետական քաղաքականության մոնիթորինգի կարգի և դրամաշնորհային ծրագրերի որակի ցուցիչների մշակում», «Տեղական մակարդակում

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը: Ըստ այդմ՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից հանրապետական փուլին կմասնակցի 200-320, «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ 80-100, «Հայոց

Հայաստանը՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» ցուցահանդեսում

«ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում հունվարի 30-ին նշվել է Հայաստանի ազգային օրը: ՀՀ վարչապետի որոշմամբ կազմվել է պատվիրակություն՝ ցուցադրության շրջանակում Հայաստանի ազգային օրվան նվիրված տոնական հանդիսությանը մասնակցելու նպատակով: Հայաստանյան

Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում

Երևանում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» թեմայով համաժողովը, որը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Միջոցառման նպատակը կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների, նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն էր, որի արդյունքում

«Ոսկե մեղու» 20-րդ միջազգային փառատոնի մասնակցության հրավեր

2022 թվականի հունիսի 3-5-ը Բելառուսի Հանրապետությունում տեղի կունենա «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը։ Մրցույթին կարող են մասնակցել 9-ից 18 տարեկան երեխաները՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային կատարումներով։ Մրցույթը կանցկացվի ըստ երեք տարիքային խմբերի՝ կրտսեր (9-12 տարեկանը

էդուարդ Ղազարյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեղի է ունեցել ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Միաձայն ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էդուարդ Ղազարյանը։

Աշխատանքային խորհրդակցություն` Կրթության տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկման նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԳՄՍ