Լուրեր
Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ռաֆիկ Դարմոյանը երկամարտի 273 կգ արդյունքով (121 +152 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում: Դարմոյանը պոկում վարժությունում բարձրացրել է 116 և 121 կգ կշռող ծանրաձողերը՝ այս վարժությունում

Բասկետբոլ. Կանանց Մ18 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն, տղամարդկանց հավաքականը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի բասկետբոլի կանանց և տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Կանանց հավաքականն Անդորրայում անցկացվող առաջնության եզրափակիչ խաղում 63։60 հաշվով զիջել է Վրաստանի թիմին և արժանացել է արծաթե մեդալներին: Հանդիպման ամենաարժեքավոր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի (Ունիվերսիադա) չեմպիոն

Գերմանիայում ավարտին մոտեցող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) 17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նվաճել է Հայաստանի առաջին մեդալը: Մանուկյանը հանդես է եկել նժույգ թափեր վարժության եզրափակչում և հավաքել 14,933 միավոր: Համաշխարհային ամառային ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնում են 18 մարզիկներ՝

Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի

Հասմիկ Ավագյանն այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է մարզադպրոցի անվանի սաներին՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար մարզիկներ Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին և

«Գիտելիքի կամուրջ». ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 3-25-ը Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում իրականացրել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրն այս տարի ուներ «Գիտելիքի կամուրջ» խորագիրը: Վերապատրաստման այս տարվա դասընթացներին մասնակցել է

Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու նրանց՝ կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի

2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում

Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և