Լուրեր
«Եվրոպայի ուրախություն». միջազգային հավաքը համախմբելու է Եվրոպայի երեխաներին

2023 թվականի հոկտեմբերի 1-6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունենալու «Եվրոպայի ուրախություն» խորագրով Եվրոպայի երեխաների միջազգային 54-րդ հավաքը: Միջոցառմանը մասնակցության հայտ կարող են ներկայացնել ազգային ու միջազգային մրցույթներում, փառատոններում լավագույն արդյունքներ ունեցող արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները, ստուդիաները, ակումբները:

Քննարկվել են համայնքային գրադարանների վերափոխման և զարգացման, կառավարման նոր մոդելի մշակմանն ուղղված հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է հայաստանյան հրատարակչությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպմանը հրավիրված էին նաև նախարարության ենթակայությամբ գործող

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը կներկայացնի բազմաթիվ համաշխարհային և հայկական պրեմիերաներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ ապրիլի 3-26-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա 7 համերգ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստանի և Գյումրու

Համերգով ազդարարվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկն ազդարարվել է համերգով: Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, նախարարի տեղակալներ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բաց մարզմանը։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ ԿԳՄՍ նախարարը հետևել է ֆուտբոլիստների մարզմանը, զրուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի

Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ Վրաստանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված՝ մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության ​​թանգարանում, կբացվի «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը: Ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային

Համերգ՝ նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել ճապոնական ավանդական երաժշտական գործիքի՝ կոտոյի համերգին՝ նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ համերգը

Գիտամեթոդական խորհրդի երրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երրորդ նիստը: Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր: Գիտամեթոդական խորհրդի 16 անդամից նիստին ներկա է եղել 14-ը: Քննարկված հարցերից են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ։ Նախարարի առաջին կանգառը Արարատի մարզի Հնաբերդ համայնքի Դվին հնավայրն էր։ Ժաննա Անդրեասյանը շրջել է հնավայրի