Իտալիայի Հանրապետության կառավարությունն Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթական ծրագրերով սովորելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է 45-ամսյա կրթաթոշակ: Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 13-ը: Կրթաթոշակների տրամադրման պայմանների, ժամկետների, ինչպես նաև տարիքային սահմանափակումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է
«Աշխարհին խաղաղություն» երգչախմբային միջազգային մրցույթ-փառատոնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան) երկու անվանակարգում արժանացել է «Գրան պրի» և «Ոսկե» մրցանակների: Խմբավար Անահիտ Պապայանին շնորհվել է «Երգչախմբի լավագույն խմբավար» մրցանակը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Կնքված հուշագրի համաձայն՝ իրականացվելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր. քոլեջի ուսանողների համար կազմակերպվելու են տեղեկատվական
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի վարչական տարածքում (Երևան-Սևան մայրուղի) 1978 թվականին տեղադրվել է «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» մոնումենտալ քանդակը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Քանդակը բաղկացած էր 2 կոմպոզիցիոն տարրերից՝ ժապավենից և տղամարդու ու կնոջ ֆիգուրներից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է դուդուկի լեգենդար վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, բարեկամներին, ընկերներին,
Երեկ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալ էր Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը: Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103,
Հուլիսի 3-ին՝ ժամը 18:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով` ի նվիրումն Ռիկարդո Մուտիի և «Ռավենա» փառատոնի: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում: «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մաեստրո Մուտին Երևան կժամանի իր