Լուրեր
«Աշխատելու ենք որպես միասնական թիմ՝ հանուն մեր երկրի զարգացման». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Նախարարին ուղեկցել է ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին, կարևորել նրանց գործունեությունը և առաջիկա

Մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանին: Նախարարը ողջունել է Ռուզան Սարյանին և գոհունակությամբ նշել, որ անչափ կարևորում է Սարյանի տուն-թանգարանի գործունեությունը. «Սարյանի տուն-թանգարանը վերափոխված այն մշակութային հաստատություններից է, որտեղ տեսանելի

«ԴասԱ» և «Իմ սիմֆոնիկը» ծրագրերը նպաստում են դասական երաժշտության տարածմանը պատանիների և երիտասարդների շրջանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականին իրականացրել է «Իմ սիմֆոնիկը» և «ԴասԱ» կրթամշակութային ծրագրերը։ Օրերս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ուսանողների մասնակցությամբ ամփոփվել է «Իմ սիմֆոնիկը» ծրագիրը, որն

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժինը տեղափոխվել է Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցե

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժինը Երևան քաղաքի Կոմիտաս 51 հասցեից տեղափոխվել է Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2։ Նախարարության կողմից բնակչությանը և զբոսաշրջիկներին մատուցվող

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի շրջանակում հրատարակվել է 5 անուն գիրք

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտում մեկնարկել է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի նպատակներն են հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել

«ԵՀՍԿ-ի կատարած ահռելի աշխատանքն այն ճանապարհն է, որով ընդառաջ ենք գնում միմյանց». Արա Խզմալյան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ՀՀ ԿԳՄՍՆ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Կենտրոնի տնօրեն

«Զարդագիր» ծրագիրն այս տարի անցկացվել է ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի դպրոցներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն 2022 թվականին իրականացրել է «Զարդագիր 2, մաս 3» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անցկացվել է 28 վարպետության դաս՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցներում: Յուրաքանչյուր վարպետության դաս բաղկացած է 3

Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներին և տարիքային խմբերին կներկայացնի տոնական համերգաշար: Դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը՝ 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ‹‹Ամանորը՝ Սինատրայի երգերով›› խորագրով

Աշակերտները 2022 թ. տոմսերով կարող են մշակութային կազմակերպություններ այցելել մինչև 2023 թ. ապրիլի 1-ը

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022 թվականի տոմսերով մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը: 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Հիշեցնենք, որ ծրագիրը նախատեսված է պետական