Լուրեր
Այս տարի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը նվիրված է Երվանդ Ղազանչյանի հիշատակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին

Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրիմաժից

2021 թվականի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստում հաստատվել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցություն: Հաստատված կինոնախագծերի թվում է նաև 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի ներկայացրած «Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը

Ազգային գրադարանը նշելու է Պոեզիայի համաշխարհային օրը

Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է: Օրվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը նախապատրաստել է միջոցառման ծրագիր: Մարտի 22-ին՝ ժամը 14։00-ին, Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը

Բախի «Մագնիֆիկատ»-ը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգան համերգով. կհնչի Բախի «Մագնիֆիկատ»-ը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին:

«Հերոսական բալլադ». Ա. Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգին հնչել են մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները

Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ Համերգին ներկա էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր

«Հայաստանի օրեր»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում. ներկայացվել են հայկական մշակութային արժեքները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում իրականացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության օրեր» նախագիծը, որում ներկայացվել են անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակում դեռ չընդգրկված տարրերը: Նախագծի նպատակներն էին