Լուրեր
Գյումրու միջազգային թատերական փառատոնի մեկնարկն ազդարարվել է «Մեծ լռություն» ներկայացմամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ն անցկացվում է Գյումրու միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի մեկնարկն ազդարարվել է ապրիլի 24-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ: Ներկայացմանը հաջորդել է «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» հեռուստաքննարկումների շարքը:

Վկայակոչելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի: «Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան),

Ամփոփվել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթը

Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթ դպրոցականների և ուսանողների համար: Մրցույթի

Միջազգային թատերական փառատոն՝ մշակութային մայրաքաղաք Գյումրիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը: Այս կապակցությամբ այսօր Գյումրու Մտորումների թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու,

«Չբացահայտված Եվրոպա» նախագծի շրջանակում կներկայացվեն վոկալ-կամերային համերգներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում եվրոպացի հայտնի կոմպոզիտորների չկատարվող ստեղծագործությունները: «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը բաղկացած է վոկալ-կամերային երեք համերգներից, որոնցից երկուսը նվիրված է եվրոպական կոնկրետ

Ժողովրդական վարպետի վկայականի շնորհում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ժողովրդական վարպետի կարգավիճակը հաստատող վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նշյալ վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական

Կարևորում ենք Չինաստանի հետ բարեկամական և մշակութային հարաբերությունների զարգացումը. Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունում մասնակցել է Չինարենի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ապրիլի 18-ը՝ որպես Չինարենի միջազգային օր, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը սահմանել է 2010 թվականին՝ նշանավորելով այն՝