Լուրեր
«STARMUS» փառատոնը գալիս է Հայաստան. այն միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները

2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Այս մասին ազդարարվել է այսօր`

Սերգեյ Փարաջանովի մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել մեծ արվեստագետի շիրիմին

Երեսուն տարի առաջ՝ 1990 թվականի հուլիսի 20-ին կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովը: Մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի և աշխատակիցների հետ այցելել են

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ

COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում: Բոլոր երկրներում սկսվել է օգտագործվել ներկա պայմանները լավագույնս բնութագրող նոր նորմալ եզրույթը, որը չի թողնում այլ տարբերակ, քան առօրյա աշխատանքում կիրառել նոր գործիքակազմ և

Հաղթանակները շարունակվում են. «Կանանց գյուղը» ֆիլմը «Sole Luna Doc» միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի

Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը Իտալիայի Պալերմո քաղաքի «Sole Luna Doc» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին: «Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի

Լավ լուր. «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը վերականգնվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով հայ գրականության հանրահռչակման քաղաքականությունը, ձեռնարկել է քայլեր, որոնց արդյունքում վերականգնվել են «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի իրականացման համար այս տարի նախատեսված ֆինանսական միջոցները: Դրամաշնորհին կարող են դիմել արտերկրի հրատարակչությունները՝

Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարում են Ազնավուրի հրապարակը

Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվել է հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, տեղադրվել են արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի

Նոր տարազներ՝ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Տարազներ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար» ծրագիրը, որի նպատակն էր Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի ստեղծագործական ծրագրերի խթանումը՝ 15 բեմական տարազների

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սոֆիայի կենտրոնում անցկացվել է ժառանգության հարցերի վերաբերյալ կլոր սեղան առցանց-քննարկում 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավ-արևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Սոֆիայի կենտրոնի նախաձեռնությամբ՝ հուլիսի 6-ին տեղի է ունեցել «Կենսունակ ժառանգությունը քաղաքում» խորագրով միջազգային կլոր սեղան առցանց-քննարկում։ Միջոցառման կազմկոմիտեն մասնակցության էր հրավիրել ոլորտի 17 փորձագետների. Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի