Լուրեր
Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին:

ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհուրդը քննարկել է նոր առաջարկներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ: Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ,

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ է, որը կիրականացվի Երևանում և ՀՀ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարար Հեյդի Պուրգային

Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների»

Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի

«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենան «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի