Լուրեր
Հայաստանում մեկնարկել են օտարալեզու ֆիլմերի՝ հայերեն ենթագրերով ցուցադրությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով` ապահովելով ավելի լայն լսարանի ներգրավվածություն և հասանելիություն։ Նշված կարգավորումը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, առցանց (համացանցային) և նյութական կրիչներով

Վերահաստատելով Հայաստան-Վրաստան մշակութային կապը. հուշատախտակի բացում՝ նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին

Հայ մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսի քաղաքի Պուշկին փողոցի N 13 հասցեում, որտեղ 1899-1922 թթ. ապրել է Քոչարը, բացվել է հուշատախտակ: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թ. եզրափակիչ գալա համերգ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կկայանա «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թվականի եզրափակիչ գալա համերգը։ Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

Վերականգնումից հետո բացվել է Երևանի պատմական Կարմիր կամուրջը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո բացվում է։ Երևանի պատմական Կարմիր կամրջի բացմամբ ամփոփվել է նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են վոլեյբոլի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում և «Դինամո» ՄՀԿ-ի մարզահամալիրում ավարտվել են «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Վոլեյբոլի մրցումներին

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Շտուտգարտում մասնակցել է «Հայ մշակույթի օրեր»-ին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի մնջախաղի պետական թատրոնը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մասնակցել է «Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում» փառատոնին։ Թատրոնը ներկայացրել է ռեժիսոր Ռիմա Պիպոյանի բեմադրած երկու աշխատանք՝ «Ոսկոր» և «Խալի» պարային ներկայացումները։ Ներկայացումները համադրել են հայկական մշակութային ժառանգությունն ու ժամանակակից

«Մոռացում չկա». հոբելյանական համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ կայացել է հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ «Մոռացում չկա» խորագրով: Համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել

ԿԳՄՍ նախարարին կից hասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու հայտերի ներկայացում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով նախարարությունը հայտարարում է հայտերի ընդունելություն: Հասարակական խորհրդի նպատակն է ապահովել ԿԳՄՍ նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, խրախուսել մասնակցային կառավարումը և քաղաքականության մշակման գործընթացներին շահառու խմբերի ներգրավվածությունը:

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանը

ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի Բադալյանը։ Խաչիկ Բադալյանը ծնվել է 1940 թ.-ի հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1960-1962 թթ. սովորել է