Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում մենամարտել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի պատգամավորները, երկրի բարձրագույն ղեկավարության անդամները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը
2023 թ. հունիսի 8-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրում ներառված են կրթության և մշակույթի իրավունքների իրացման հարցերը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-ում այսօր կայացած քննարկման ժամանակ։
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային և երիտասարդական հավաքականներն ապրիլի 24-29-ը կմասնակցեն Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Մեծահասակների կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Էրիկ Բաղդասարյանը, իսկ երիտասարդներից պայքարի
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ակադեմիայի նախագահության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, գիտական հանրույթի
Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները:
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող առաջնության 92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մրցել է
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: