Լուրեր
Ազգային պատկերասրահում կբացվի «Խաչատուր Իսկանդարյան–100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 31-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Խաչատուր Իսկանդարյան - 100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը: Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի (1923-2015) բեղուն ու բազմաբովանդակ արվեստն ընդգրկում է անվանի մտավորականներին

Չարենցավանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում հունիսի 18-ին տեղի կունենա «Արամ Խաչատրյան 120» խորագրով համերգ՝ հայ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան հոբելյանական միջոցառումների շրջանակում: Համերգի ընթացքում կհնչի Արամ Խաչատրյանի № 3

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

Ամփոփվել է 2023 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների

Մեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը կիրականացնի «Մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» խորագրով նախագիծը: Կենտրոնը նախագիծն իրականացնում է Իրանի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ: Նախագծի մեկնարկը կտրվի մայիսի 30-ին ԳԱԿ պատկերասրահում՝ վրացի արվեստագետ

Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում

Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները: ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական այցն են կատարել Սյունիքի մարզ՝ Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցին ներկա

Հայտնի են գրական մրցույթում հաղթող ճանաչված մրցանակակիրները

Մայիսի 27-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Տարվա գլխավոր գրական իրադարձության ամփոփման ընթացքում ազդարարվել է գրական մրցանակաբաշխության՝ «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա», «Արձակ» անվանակարգերում հաղթող ճանաչված մրցանակակիրների անունները: Միջոցառմանը ողջույնի

Հեղինակ-գիրք-ընթերցող-հրատարակիչ բացառիկ հանդիպում․ շարունակվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը

Շարունակվում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը. այսօր փառատոնային երկրորդ օրն է: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ոլորտի մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Մայիսի 26-ի փառատոնի

Քննարկվել են երիտասարդության ոլորտում հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիա և Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Լիտվայի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, ԿԳՄՍՆ, ՄԱԿ-ի

«Ավելի հաճախ լսեք ինքներդ ձեզ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շրջանավարտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի «Վերջին դաս» միջոցառմանը: Ավարտական հանդիսությանը ներկա են եղել