ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը: Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում հնչել է Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմ» մեծակտավ ստեղծագործությունը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված 300 դպրոցների, 500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներում։ Համաձայն որոշման՝ ՀՀ 2024թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում կատարվել է
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայաստանում Շեֆիլդի և Յորքի համալսարանների շրջանավարտների ընդունելության և նոր ուսանողների ողջույնի երեկոյին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ: Դասընթացի ավարտին ԿԳՄՍ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը: Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «ՏԻՄ-ՔՀԿ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2024 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն: Ընտրող հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի