
Արցախի Հանրապետության տարածքում առաջին տպարանը շվեյցարացի բողոքականների տպարանն էր Շուշիում, որը գործել է 1828 թվականից։ Այն երկրորդն էր Մայր Աթոռ Էջմիածնի տպարանից հետո։ Այս տպարանում լույս է տեսել ավելի քան 20 գիրք։ Նրանց գործունեությունը Շուշիում տևել է 7-8 տարի։